Անվան փոխումը քմահաճույքի արդյունք չի կարող լինել

16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը։

Անվան փոխման մասին դիմումի մեջ, ի թիվս այլ վավերապայմանների, պետք է անունը փոխելու պատճառները:

16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝
ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.
բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.
գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.
դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.
ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.
զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.
է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.
ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.
թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը։

Անվան փոխման գրանցման վերաբերյալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել