Վանաձորում խնդիր առաջիկա օրերի ընթացքում կկարգավորվի. փոխվարչապետ

Այսօր նախքան Կառավարության նիստը սկսվելը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն անդրադարձավ օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած խոշոր վթարին:

Նրա խոսքով՝ վթարը տեղի ունեցել Վանաձոր քաղաքի գազի հիմնական մագիստրալի վրա, որի հետևանքով սպասարկող ընկերությունը բնակաչության անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է. «Այս ամենի արդյունքում սկսել են ջեռուցման հետ կապված խնդիրներ առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում: Բավական բարդ վթար է եղել: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարումը»:

Փոխվարչապետը նշեց, որ երեկ գիշերվանից գազը սկսել է բաշխվել ամբողջ Վանաձոր քաղաքում: Նա հույս հայտնեց, որ այսօր արդեն բոլորը կսատանա գազ. « Ամեն ինչ անում ենք, որ առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում խնդիրն ամբողջությամբ լուծվի: Այս պահին կա ջեռուցման հետ կապված խնդիր Վանաձորի ծննդատանը: Բայց այդ ուղղությամբ էլ են համապատասխան քայլեր արվում»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել