Վահրամ Դումանյանը նոր պաշտոնի է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։

Ոորոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 30-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Դումանյանն ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել