Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից. համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է նախագահ Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ մինչ նախագահի խորհրդական նշանակվելը, Դումանյանը ԿԳՄՍ նախարարն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել