Դավիթ Թումասյանը Նոր Նորքի թաղապետի և ակտիվիստի միջև այսօր տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավաբան Դավիթ Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպին, դրա վերաբերյալ իրավական մեկնաբանություն կատարել։

«Այսօրվա միջադեպի առնչությամբ շատ իրարամերժ տեղեկություններ և մեկնաբանություններ են շրջանառվում: Չիմանալով (և դա քրեական վարույթ նախաձեռնելու համար կարևոր չէ), թե ինչ է տեղի ունեցել մինչ շրջանառված տեսանյութը, և ինչ իրավական գնահատական և ում նկատմամբ կտրվի մինչտեսանյութային արարքների համար, տեսանյութի դիտումից ՀԱՍՏԱՏԱՊԵՍ պարզ է դառնում հետևյալը:

Տեսաձայնագրությամբ ֆիքսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունը, այն է՝ ֆիզիկական ներգարծություն, որը կատարվել է անձի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր քաղաքական կամ հասարակական գործունեության հետ, մի խումբ անձանց կողմից (պատժվում է հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Հանցագործության օբյեկտն են տուժողի ֆիզիկական անձեռմխելիությունը պաշտպանող հասարակական հարաբերությունները:

Հանցագործության օբյեկտիվ կողմը հարվածներ հասցնելն է մի խումբ անձանց կողմից՝ առանց նախնական համաձայնության՝ սկսված, սակայն չավարտված հանցագործության ընթացքում համակատարման ձևով: Սուբյեկտիվ կողմն ուղղակի դիտավորությունն է՝ հանկարծակի առաջացած դիտավորությամբ: Սուբյեկտները լուսանկարներում պատկերված անձինք են:

Համակատարողների արարքները գնահատելիս պետք է ուշադրություն դարձվի նրանցից յուրաքանչյուրի կողմից հասցված հարվածների քանակին:

Դատաբժշկական փորձաքննությունն ըստ տեսանելի վնասվածքների լինելու է՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող:

Այն ներկաները, որոնք փորձում էին կանխել բռնությունը, որևէ պատասխանատվության ենթակա չեն, եթե նկարահանումից հետո այլ արարքներ չեն կատարել»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել