«Իրավական նիհիլիզմն այսպիսի տեսք է ունենում». փաստաբանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուղիղ եթերի ընթացքում պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ և մի խումբ այլ պաշտոնյաներ ակնհայտորեն առնչվելով ի թիվս այլի ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմի հետ՝ բռնություն են գործադրում քաղաքացիական ակտիվիստի դեմ, օգտվելով վերջինիս անօգնական վիճակից: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ակտիվիստ Արթուր Չախոյանը ծեծի է ենթարկվել։

«Դեպքից ժամեր են անցել և մինչ այս պահը չկա որևէ հանրային քրեական հետապնդում նշյալ պաշտոնյաների նկատմամբ՝ առավել ևս հարկադրանքի միջոց:

Համեմատության համար նշեմ ցանկացած ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, առանց որևէ բռնության տարրի խուլիգանության հանցակազմի հետ առնչություն չունեցող, սակայն ըստ իրավապահների առնչվող դեպքերում՝ երկու ժամվա ընթացքում միշտ եղել են՝ ձերբակալումներ, հանրային քրեական հետապնդումներ և իհարկե կալանքի միջնորդություններ: Իրավական նիհիլիզմն այսպիսի տեսք է ունենում…»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել