ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին պարգեվատրելու մասին.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանին պարգևատրել 2013 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի (90.7 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ պարգևատրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանին:
Որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանին պարգևատրել 2013 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի (97.51 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»: