Խաղաղության խորհրդանիշ աղավնիները Կարեն Առաքելյանի սիրելի թռչուններին էին։ Պահում էր, բանակում էլ մորը խնդրել է, որ աղավնիներին լավ նայի՝ չհիվանդանան։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով է զոհվել Կարենը։ Նա ընտանիքի փոքր տղան էր։ Ծնողները Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում եմ որդու աշխատասիրության մասին։ Հայրն ասում է․ «Չէր թողնում մատս մի բանի կպներ։ Իմ բոլոր տղաներն են այդպիսին»։
Մոր խոսքով՝ մեծից փոքր, բոլորը սիրել են Կարենին։
«Ծառայությունը շատ լավ էր։ Մենք էլ ենք գնացել իր մոտ։ Ծառայում էր Արցախում, ուրախ-զվարթ։ Տեղն էլ շատ լավ էր։ Միշտ ասում էի՝ Կարեն, ինչ պետք է քեզ, ասա։ Ասում էր՝ ինձ փող պետք չի, իմ ստացածն ինձ հերիք է։ Մի օր էլ զանգեց, ասաց, որ իրենց տանում են Հադրութ, ասաց՝ հրաման է, ով լավ է կրակում, իրենց տանում են։ Ասացի՝ չես կարո՞ղ չգնալ, էդ էր, որ գնաց, դա վերջին զանգն էր»,-պատմում է մայրը։
Մոր մխիթարանքն այն է, որ իր որդուն տեսել է ու հիմա չի կասկածում, որ իր երեխային է հուղարկավորել։
Կարեն զոհվելուց որոշ ժամանակ անց նրանց տուն է այցելել մի մարդ ու ասել, որ իր երկու որդիները փրկվել են Կարենի շնորհիվ։
Մանրամասները՝ տեսանյութում։