Աշխեն Ամիրխանյանը բռնի տեղահանվել է երկու անգամ։ Նա 2012 թվականից բնակվել է Արցախում, աշխատել է, որպես ուսուցչուհի։ Այժմ ինքն էլ լինելով բռնի տեղահանված, Արցախում թողելով ամեն ինչ, օգնում է շատ արցախցիների, որպեսզի կարողանան ինտեգրվել Հայաստանում և հնարավորության սահմաններում փորձում է մարդկանց հոգսը թեթևացնել։
Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում նա ասաց, որ 2020 թվականին մի քանի օրով են դուրս եկել և կրկին վերադարձել են Արցախ։ Ասում է՝ բնակարանի և շատ այլ խնդիրներ ունեին, բայց չէին տրտնջում, ինքը նոր աշխատանք է գտել, երեխաները շարունակել են ուսումը ու բնականոն հունով ապրել են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։ Արցախը վերջին լքողներից է եղել, դուրս է եկել սեպտեմբերի 30-ին։
«Մանավանդ հիմա, երբ աջակցությունն որոշակի սահմանափակումներ ունեն, մարդկանց շատ դժվար է բնակվարձ վճարել և կարողանանլ գոյատևել։ Իրենց հիմնական խնդիրը բնակարայինն է։ Հազվագյուտ ընտանիք կա, որ կարող է իրեն թույլ տալ հատկացված հավաստագրի շրջանակում բնակարան ձեռք բերել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսնյութում։