«Եկեղեցուց դուրս եկանք, ուռուցքը չկար»․ հավատացյալները հաղորդակից եղան Շուրիշկանի հրաշագործ ավետարանին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդեն շուր 25 տարվա ավանդույթ է։ Կրկնազատկի տոնին Մաշտոցյան մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի է տարվում Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։

Շուրիշկանի Ավետարանը գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում 1498 թ․-ին։ Ավետարանը 1603-1604թթ. պարսկա-թուրքական պատերազմի ընթացքում Սեֆյան հարստության 5-րդ արքա Շահ-Աբբասի նախաձեռնած շուրջ 500 հազար հայերի տեղահանության հետևանքով հայտնվել էր Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում, որտեղից էլ եկել է անվանումը։

Բազմաթիվ հավատացյալների ուղեկցությամբ Ավետարանը բերվեց եկեղեցի։ Մատուցվեց սուրբ և անմար պատարագ։ Պատարագիչ հոգևորականն էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հոգևորականի խոսքով՝ Շուրիշկանի Ավետարանը հստակ պատգամում է, որ Աստված խոսում է մարդկանց հետ։ 

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ասաց, որ ողջ գիշեր եկեղեցում աղոթ է կատարվել։ Ներկա են եղել մեծ թվով հավատացյալներ։

Արտերկրից հատուկ այս օրվա համար Հայաստան էին ժամանել Հրաշագործ Ավետարանը մեր օրեր հասցրած՝ Մաթևոս Ծառուկյանի թոռները։ Նրանք ամեն տարի Կրկնազատկի տոնին գալիս են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։ Դա իրենց ընանիքում արդեն ավանդույթ է։ 

 

 

 

Ավետարանի հրաշագործ լինելու մասին վկայություններ են տալիս եկեղեցու բակում հավաքված հավատացյալները։ Նրանք ականատեսն են եղել իրական հրաշքների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել