ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մենք խորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,-նշված է արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 6-ը անհետ կորել են Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել