Դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է կատարվում

Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն (Շահեն Հարությունյան-խմբ), զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:

Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ Շահեն Հարությունյանը Շանթ Հարությունյանի որդին է: Նա երեկ դեպքի մասին պատմել էր ֆեյսբուքի իր էջում: Գրառման մեջ ասվում է.

«Այսօր օրս սկսվեց լավ,ամենինչ նորմալ էր ընթանում:Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը,արժանացա գովեստի`ուսուցիչների կողմից:Շատ ուրախ էի,որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասեցին ինձ:Ինձ թվում էր,որ իմ ամենաերջանիկ օրերից է:Բայց դասերի վերջում դպրոցի Մայոր Գրիգորյանի կողմից,ռազմագիտության առառկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի:Պատմեմ թե ինչպես է պատմությունը սկսվել:

Երկու շաբաթ առաջ,դասի ժամանակ,մայորը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել ինձ:Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով:Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը:Նա փորձում էր համոզել մեզ,որ մենք երբեք անկախ չենք եղել,չենք,ու չենք լինի,և լավ է որ այդպես է,քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ,որ մեր ֆիդայինները,որ զոհվել են ապարդյուն է եղել,որ ռուսը մեր <<պապան>>է,մենք ստրուկ ենք,առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող: Ես իր ասածը առառկեցի: Նա ասեց որ հոգեկան խանգարումներ ունեմ,քանի որ կարծում եմ Հայստանը պետք անկախ լինի,և Ռուսաստանի լծի տակ չլինելով Հայաստանն ավելի լավ կլինի: Նա ինձ ասեց դու հիվանդ ես,ես քո հետ խոսելու բան չունեմ,իսկ ես ասեցի ավելի լավ է հիվանդ լինեմ,քան ձեր նման ստրուկ: Ասեցի ու հեռացա:

Հաջորդ դասին`այսօր, հիմնը երգելու ժամանակ,բոլոր աշակերտները ծիծաղում էին,այդ թվում և ես: Ես էլ ունեմ զգացմունքներ,և ստացվեց որ չկարողացա տիրապետել և սկսեցի ծիծաղել: Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ,ասելով որ ես ոչխարհ եմ,անարժան եմ և սրիկա,սպառնաց որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար,բայց ես չպատասխանեցի,մտածելով,որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել: Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասեց հիմա տանեմ սենյակում քեզ ծեծեմ թե գնանք տնօրենի մոտ: Ասեցի չէք կարա ծեծեք ինձ,ասեց գնում ենք տնօրենի մոտ: Ու գնացինք: Տնօրենը ժողովի էր,պետք է դասի վերջում գնաինք: Վերադարձանք դասարան: Կրկին վիրավորանքներ իմ հասցեին:Խնդրեցի,այնուհետև պահանջեցի,որ չվիրավորի: Երդվեցի,եթե արժանապատվությանս մեկ անգամ էլ կպնի,ես կխփեմ իրեն: Ու ինքը այդ իմանալով հանդերձ վիրավորեց ինձ: Մոտեցա,որ խփեմ հասկացա,որ չի կարելի խփել,փոխարենը ասեցի, որ էշի պես չի լսում ինձ: Մոտեցավ,ուժեղ հարված հասցրեց դոշիս: Ես ոտքով հարվածեցի նրան: Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ,ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի սպանելու էր ինձ:Հարվածեցի ու դուրս եկա դասարանից:Բոլոր աշակերտները շոկի մեջ էին: Իսկ հետո ասեցին ինձ,որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ,ասելով,որ ես հակահայկական ոգի եմ սերմանում: Վերադարձա տուն:

Հ.Գ.Այս գրառումը վաղը առավոտյան հանձնելու եմ տնօրենին:»

 

Լուսանկարը` Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել