«2015-ին ՌԴ դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, որդու՝ Լևոն Քոչարյանի և հարսի՝ Սիրուշոյի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Դրոշը այրելը քննադատում են այն մարդիկ, ովքեր 2015-ին ՌԴ դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել». Ռոբերտ Քոչարյանը` երկակի ստանդարտների մասին

«Եթե դա ընդհանրապես անընդունելի է, հարց է առաջանում` երկակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիային նկատմամբ ընդունելի են, թե ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայից գոնե իրենք իրավունք չունեն խոսելու»,-Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել