«Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք». Սերժ Սարգսյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի, շատերն են եղել». ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։

Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու են մինչև 2026 թվականի ընտրությունները։ «Այո, ՀՀԿ-ն ունի հստակ ծրագիր, բայց չեմ կարծում իմաստ ունի այսօր այն հրապարկել»։

Պատասխանելով Անկախության հռչակագրի մասին հարցին` Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե ՀՀ իշխանությունները կարողանալու են հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից, քանի որ չեն հասցնի։ «Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,– ընդգծեց ՀՀ 3-րդ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել