«Ձեր ասած անձնավորությունն ինչ էլ ասի այս առիթով, միևնույնն է` մեր ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նա դավաճան է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Լրագրողի հարցին, թե Փաշինյանն այսօր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը որակել է սադրիչ գործողություն, Սարգսյանն ասաց. «Ձեր ասած անձնավորությունն ինչ էլ ասի այս առիթով, միևնույնն է` մեր ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նա դավաճան է»։

Ցեղասպանության ուրացման հարցին ի պատասխան հայտնեց․ «Որ ասեմ 100 տոկոսով ուրացել են, չէ, էսօր էլ են եկել ստեղ, բայց իմ կարծիքով էդ ճանապարհին են»։

Պատասխանելով նաև այն հարցին, թե ՀՀԿ-ն մինչև 2026 թվականն իշխանափոխության ծրագիր ունի, նա ասաց․ «Մենք ունենք ծրագիր, առանց ծրագրի չենք գործում, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»։

Նրա խոսքով՝ իշխանություններն այժմ չեն կարող հրաժարվել Անկախության հռչակագրից, եթե եկող կիրակի լինի հանրաքվե, այն չի կայանա, բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել