«Երիտասարդական» մետրոյի անվանումը կփոխվի՞․ ԿԳՄՍ նախարարի արձագանքը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անդրադառնալով Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելու առաջարկին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ «Մանրամասն պետք է քննարկվի»։

«Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր անվանի մտավորականններ, ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսահակյանի թոռը։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ գուցե, հաշվի առնելով, որ հարևանությամբ էլ Իսահակյանի արձանն է տեղադրված, և հոբելյանական տարին հաշվի առնելով, քաղաքապետարանը հարցը քննարկի։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան․ կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է»,- ասել է նա։

Անդրեասյանն ընդգծել է, որ տարածքն ունի պատմություն, անվանումն էլ կապված է պատմության հետ, ու հարցն ամբողջական կդիտարկեն։

«Միևնույն ժամանակ, մենք քաղաքապետարանին առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի արձանը դառնա ավելի տեսանելի, որովհետև դրա շուրջ հիմա տարբեր գործունեություններ են զարգացել, և արձանը կարծես ստվերվել է։ Հիմա սպասում ենք»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել