«Հայաստանում տղամարդու համար ավլելն ամոթ ա»․ Փաշինյանը գենդերային խտրականության հարցին է անդրադարձել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այն, որ մանկահասակ երեխային հայհոյանք են սովորեցնում, դա բռնություն է, գենդերային խտրականություն, կարծրատիպերի պարտադրանք. այսօր Կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր, ծիծակ կոշիկ հագնես, որովհետև դրանից դուրս կասեն՝ էս ինչի ա սենց։ Դա, բարեբախտաբար, փոխվում է, բայց դա փոխվում է կրթության շնորհիվ։ Ինչպես կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում աշխատել, այնպես էլ կան կարծրատիպեր, որ տղամարդկանց չեն թողնում սովորել։ Կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել, նույնկերպ կան կարծրատիպեր, որ քառակուսուց դուրս մտածել չի կարելի տղաներին, որովհետև ճիշտը մի հատ ա, պետք ա էդ ճշտի մեջ մտնել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից։

«Հայաստանում տղամարդու համար ավլելն ամոթ ա․ խնդիրը տղամարդու մասին չէ, միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելն ամոթ չէ, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է ամոթ լինել, մահացու մեղք լինել։ Հետո ասում են՝ բա բանակում էդ ոնց եղավ»,- ընդգծեց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել