Վարդան Ղուկասյանը նորություն է հայտնել իր` Հայաստան արտահանձնվելու-չարտահանձնվելու վերաբերյալ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցությունը։

«Մենք արդեն հայտարարել էինք մեր հաղթանակի մասին։ Շնորհավորել էինք բոլորին։ Բայց դեռ լռում էինք՝ չհայտարարելով պատճառը։ Շատերն անհամբեր էին, շատերն ուզում էին իմանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Մենք սպասում էինք մեկ մարդու խոսքին։ Եվ ահա այսօր հենց Վարդան Ղուկասյանը ինքն հաստատեց՝ նա չի արտահանձնվելու Հայաստան։

Սա մեր պայքարի մեծ հաղթանակներից մեկն է։ Սա արդարության հաղթանակն է՝ սկզբունքայնության, լռության և հավատքի միջոցով կերտված։ Մենք երբեք չենք շտապել։ Մենք չենք խոսել մինչ այդ պահը, երբ ամեն ինչ պետք է լսվեր հենց նրանից՝ ով եղել է այս պայքարի կենտրոնում։ Նրա լռությունը մեզ համար խոսք էր, իսկ այսօր այդ լռությունը վերածվեց հստակության։

Ցանկացած ճշմարիտ շարժում ունի իր ներքին ռիթմը։ Եվ մենք երբեք չենք շեղվել այդ ռիթմից։ Մեզ համար միշտ կարևորը եղել է ոչ թե առաջինը խոսել, այլ ճիշտ պահին ասել ճիշտ բանը։

Այսօր կարող ենք ամբողջ սրտով կրկնել՝ այո՛, սա հաղթանակ է։ Բայց սա նաև հիշեցում է՝ պայքարը շարունակվում է։ Դատական գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և մենք սպասում ենք լիարժեք ազատության։

Մենք շնորհավորել ենք հաղթանակը։

Այսօր հայտարարում ենք՝ ինչի համար։

Վաղը՝ միասին կասենք վերջնական խոսքը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել