Գյումրիի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չեմ կարող անել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը նորընտիր քաղաքապետի հետ՝ Փաշինյանը պատասխանել է.
«Աշխատանք է, կառավարությունն իր աշխատանքն է անում՝ իր օրակարգով, ռազմավարությամբ, ՏԻՄ կանոնակարգով։ Կանոններ կան, որոնք պետք է պահվեն»:
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: