Ես նախ ուզում եմ ասել փա՛ռք երկնային Տիրոջը, որ շատ համերաշխ ընտրություն կատարվեց։ Ինչքան էլ ուզեցան խառնել, չստացվեց, թեկնածուները իրենց շատ ճիշտ դրսևորեցին և համերաշխությունը որդեգրեցին իրենց սկզբունք։
Այս մասին Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին ասաց Վարդան Ղուկասյանը։
«Մտածեցին, որ 30-ից հետո կան նորից օրեր, որ պետք է մենք քաղաքում իրար տեսնենք և բարևենք։ Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ազգաբնակչությանը՝ իրենց ձայների համար։ Մի բան գիտեմ, որ որդեգրելու ենք ամենակարևորը համերաշխություն, խաղաղություն, կառուցողականություն՝ հիմք ընդունելով հավատն ու հայրենիքը։ Շատ պարտավորեցնող է այն մարդու համար, որ աշխատել է 13 տարի ու այնպիսի մի ժամանակահատվածում։ Չեմ ուզում ներկայացնել, որ վարձակալությամբ քաղաքապետարանում ենք նստած եղել, չեմ ուզում ներկայացնել անօթևանները, քաղաքի տնակները, որ 40 հազարից ավել տնակներ ենք հանել այս քաղաքից»,-նշեց նա։