Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է «կեղծավորության» համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ անհանգստությանը: Բաքուն պնդել է, թե «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը, ինչպես նաև հակաադրբեջանական դիրքորոշումը, չեն նպաստում խաղաղությանը, հակասում են Ժան Նոել Բարրոյի մտահոգություններին»:

«Այս երկակի մոտեցումը բացահայտում է Ֆրանսիայի կեղծավորությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բարրոն ասել էր, որ շատ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով:

«Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, իսկ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», – ասել էր պաշտոնյան:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածքում՝ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրելով սահմանին կրակ բացելու համար: ՀՀ ՊՆ-ն այս պնդումները հերքում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել