Ուշադրություն բոլոր ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

2025թ. ապրիլի 21-ից ձեր DS-160 դիմումաձևը պետք է հաստատված լինի (SIGN AND SUBMIT) ձեր հարցազրույցից առնվազն երկու օր առաջ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Դուք պետք է ներկայանաք այն DS-160-ի համարով, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելու համար։

Նշված կանոնները չպահպանելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և ձեզանից կպահանջվի նոր հարցազրույցի օր ամրագրել։ Բացառություններ չեն արվելու»,-նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել