Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում  ԱԳՆ-ի դիմաց

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում  ԱԳՆ-ի շենքի առջև։

«Հայկական դիվանագիտությունը ոչ թե ծառայեցվում է ի օգուտ հայկական շահի, այլ հայկական դիվանագիտությունը խաղալիք են դարձրել․ օգտագործում են իրենց ներխմբային, ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար։ Ո՞ւր են 2021 թվականի ձեր խոստումները։ Տեսնում ենք ինչ-որ հայտարարություն և մինչև չկարդանք, թե ով է հեղինակը շատ դժվար է գուշակել՝ դա Ադրբեջանի  ԱԳՆ-ն է, թե ՀՀ ԱԳՆ-ն»,-ասաց Խորհրդի ներկայացուցիչներից մեկը։

Ներկաները այրեցին նաև իշխանության 2021-ի նախընտրական ծրագրի փաստաթուղթը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել