Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հարգելի՛ գործընկերներ,
այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։
Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։
Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչները ապրիլի 14-ին ժամը 08:00-ից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ իրենց բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող – բանկ – քաղաքապետարան – դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ: