«Մոնիթորինգի համակարգը բերվում է ժամանակակից ստանդարտի»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան

«Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» սեմինար-քննարկում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, որի շրջանակներում բանախոսությամբ հանդես եկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ` Արտյոմ Պետրոսյանը, Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց փորձն ու տեսակետները հանքարդյունաբերության տնտեսական նշանակության վերաբերյալ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին, առկա մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը սեմինար-քննարկման ժամանակ անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման նշանակությանը։ Ասաց՝ կայուն զարգացում նշանակում է բնապահպանական պատասխանատվություն, սոցիալական պատասխանատվություն և համապատասխան կառավարման գործիքներ։

Նա խոսեց նաև թվայնացման նախագծի մասին, որով նախատեսվում է ներդնել ERP, որը բիզնես գործառնությունների համար ավելի արդյունավետ ուղիներ է բացում․ «Այստեղ բոլոր գործընթացներն ինտեգրվում են, և քո գործունեությունն ավելի էֆեկտիվ է դառնում, սա անմիջական կապ ունի աշխատանքային անվտանգության, բնապահպանական մոնիթորինգի և այլ գործողությունների առումով»։

2022-2024 թթ․ իրականացված քայլերից նշվեց շրջակա միջավայրում կատարված փոփոխությունների մասին, դրանք են՝

  • Մոնիթորինգի սարքավորումների կառավարում,
  • Փոշու կառավարում,
  • Օդերևութաբանական և սեյսմիկ մոնիտորինգ,
  • Ռեկուլտիվացիա,
  • Ջրային հաշվեկշռի ուսումնասիրություն,
  • Համայնքային համագործակցություն ջրի մաքրման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել