«Մենք ընդդիմադիր թեկնածուներով միացել ենք և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի պատասխանին». Վարդան Ղուկասյան

Կոմունիստական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ճեպազրույցով է հանդես գալիս։ Նա նշեց, որ վատ արդյունքներ չեն գրանցել, հաշվի առնելով, որ վարչական ռեսուրս է կիրառվել, «դրսից մարդիկ են բերվել»։

Ղուկասյանը հայտնեց, որ ցանկանում է մյուս ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներ սկսել՝ միասին աշխատելու համար․ «ՔՊ-ն չի անցնելու մեր քաղաքում։ Մենք ընդդիմադիր թեկնածուներով միացել ենք և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի պատասխանին։ Նրանք ես թշնամու աչքերով չեմ նայում, կարող ենք նստել, քննարկել ու պայմանավորվել։ Հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը ևս իր ասած խոսքերը․․․որևէ մեկին թշնամու աչքերով չեմ նայում»։

Նա հորդորեց սպասել և տեսնել՝ ինչ կլինի։

Ղուկասյանն ասաց, որ փոխքաղաքապետի պաշտոնի շուրջ քննարկումներ չեն ունենա․ «Բացի փոխքաղաքապետի պաշտոնը, մյուս բոլոր պաշտոնները պատրաստ ենք տալ մյուս կուսակցություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել