Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի հրամանով Մարտուն Արտակի Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալի պաշտոնում։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։
Մարտուն Սիմոնյանը 2013-2023 թվականներին ծառայել է Ոստիկանության համակարգում՝ տարբեր ծառայություններում, 2023-ից աշխատել է Քննչական կոմիտեում։