Մարտի 29-ին՝ ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «ԿամԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ։ «ԶԻԼ»-ի ուղևորը՝ 23-ամյա Սարգիս Ղ.-ն, մահացել է, իսկ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: