Ազատության հրապարակում կտեղադրվեն վրաններ

Ազատության հրապարակում կտեղադրվեն վրաններ։ Այս մասին հայտարարերցին հավաքի կազմակերպիչները։

Ոստիկանության ներկայացուցիչները թույլ չեն տալիս մեկից ավել վրան տեղադրել։ Ասում են՝ պայմանավորվածությունը եղել է միայն մեկ վրանի համար։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված անձինք հանրահավաք իրականացրեցին Ազատության հրապարակում։ Օրակարգում էր արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքը, ինչպես նաև ընդգծվեց, որ 40+10-ը այլընտրանք չունի։

Նշենք, որ  2025 թվականի ապրիլից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին, որի շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝

1) 2025 թվականի ապրիլից մինչև հունիս ներառյալ՝ 40000 դրամ.

2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Iravaban.net-ին հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2024 թվականի  նոյեմբերի 21-ի  N 1833-Լ որոշման շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուների թիվը սկսած  2025 թ․ապրիլի 1-ից կլինի շուրջ 53 հազար անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել