Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացում․ 32-ամյա և 34-ամյա երկու տղամարդ ձերբակալվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 20-ին, ժամը 18.50-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա և 34-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են 0,24 գրամ մեթամֆետամինի և 2,24 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ, նաև էլեկտրոնային կշեռք։ Քրեական ոստիկանները ձեռք են բերել բավարար ապացույցներ, որ նա թմրամիջոցը նույն օրը ձեռք է բերել 34-ամյա վարորդից:

Նույն օրը երկուսն էլ ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանի որոշմամբ մարտի 22-ին 34-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` 0,53 և 22,92 գրամ ափիոնի նմանվող զանգվածներով, նաև էլեկտրոնային կշեռք:

34-ամյա տղամարդու նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել