Հանրային Հեռուստաընկերության եթերում բանավիճում են Գյումրի համայնքի քաղաքապետի թեկնածուները։ Ռուբեն Մխիթարյանը պարբերաբար ընդհատեց Սարիկ Մինասյանի ելույթը։ Սարիկ Մինասյանն ասաց, որ ինքը լուռ լսել է և հորդորեց, որ իր ելույթն էլ լսեն։
Այնուհետև վեճ սկսվեց Պետրոս Ղազարյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև։ Պետրոս Ղազարյանը Ռուբեն Մխիթարյանին ասաց, որ հարգի կանոնները։
-Մի գոռացեք, պարոն Ղազարյան։
-Նորմալ չեք լսում, դրա համար էլ գոռում եմ։
-Խոսելու եմ այնքան, ինչքան ճիշտ համարեմ։
-Ես Ձեզ վերջին անգամ եմ զգուշացնում։
-Դուք ինձ ոչ մի բան չեք կարող զգուշացնել։
-Ես զգուշացնում եմ վերջին անգամ։
-Դուք ինձ վերջին անգամ ոչ մի բան չեք կարող զգուշացնել։
-Եթե Դուք էլի ընդհատեք բոլորին և անհարգալից լինեք, ես Ձեր ձայնը կկտրեմ պարզապես։
-Դուք չեք կարող իմ ձայնը կտրել։ Էս երկրում չկա այն Հանրային հեռուստաալիքը, որ կարողանա իմ ձայնը կտրել։
-Լսե՞լ եք հարգանքի մասին։
-Չես կարող իմ ձայնը կտրել, Պետրոս։
-«Դուք»-ով։ Հարգեք Ձեր ընկերներին։
-Ում պետք է հարգում եմ։