Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում․ «Հիշեցնում ենք, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում:
Մասնավորապես՝ Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա – Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ արգելվել է հետադարձը»։