«Սիրելի՛ աշակերտներ, լավ սովորեք, բայց մի զգուշացում, Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց խորհրդարանում ներկա աշակերտներին և հետևյալը նշեց․

«Սիրելի՛ աշակերտներ,  լավ սովորեք, շատ լավ սովորեք, բայց մի զգուշացում, Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք, հակառակ դեպքում Ձեր կողքի ապրող վատ ապրողը, թոշակառու տատիկը, դուք ոչ թե փորձելու եք իրեն օգնել որպես հայրենակից, այլ ասելու է փոքր ժամանակ դու լավ չես սովորել դրա համար էլ լավ չես ապրում։ Էդ ո՞նց ա ստացվում՝ Խաչիկ Սուքիասյանը լավ հյուրանոց, պիցցերիայա սարքում, բակ ա սարքում, Կառավարություն չգիտի՝ ոնց սարքի, բա խի՞ եք ըտե նստած, ձեր ամբողջ աշխատանքը զրոյացնում ա, ասում ա՝ բան չգիտեք, որ չգիտեք, խի՞ եք ըտեղ նստած»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան պատգամավորի՝ ասաց․

«Ես իմ կյանքի  առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, այդ ժամանակ եղել եմ 7-րդ կամ 8-րդ դասարանում։ Էդ ուղերձները, որ մեջբերում եք, ինչի՞ համար եք մեջբերում, բա հենց դրա մասին ա խոսքը, բա հենց դրա ապացույցն ա, որ էդ օրակարգի մեջ նենց չի, որ մենք ուրիշ տեղից եկել ենք և ուրիշ բան ենք ասում, բա մեր անցած ճանապարհն ա, պիտի վերլուծենք։

Ես ինքս ինձ եմ կոչ անում կրթության և իմ կրթության արդյունքներն եմ Ձեզ ներկայացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել