Գործազուրկի անմրցունակության որոշման կարգը

Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են`
1) անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը.
2) անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.
3) անձի տարիքը.
4) անձի՝ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը.
5) անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, քաղաքային, գյուղական).
6) անձի փախստական լինելու հանգամանքը.
7) անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.
8) անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.
9) անձի՝ աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի մասնագիտական (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.
10) անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.
11) անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերը նշված չափանիշները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել