Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել