«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 24-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ա.Շահինյանի 1-5 նրբ., Ավան 8,10,12 փողոցների, Ավան Խուդյակովի 61-186/2 տների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 24-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի 14 շենքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին 11:00-ից մինչև մարտի 25-ի 11:00-ը կդադարեցվի Էջմիածին քաղաքի Մայիսյան, Ա.Խաչատրյան, Պռոշյան, Այգեստան, Մանուշյան, Ա.Խանջյան, Աղայան փքղոցների, Հ.Այվազովսկու խճ. 2 փակ., Ֆ.Նանսեն/օստրովսկու, Ա.Բաբաջանյան, Արեվաշատ, Մուսալեռ, Ոսկեհատ գյուղերի, Արագածի 1-2 զանգվածների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: