Երևան-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Մարտի 23-ին, ժամը 16:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ և Դավթաշեն գյուղերի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին ZIL մակնիշի բեռնատարը՝ քարով բեռնված, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել