Ինչո՞ւ չի հրապարակվում համաձայնագրի տեքստը․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է

Էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, ըստ էության՝ Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով։ Պետք է արձանագրեմ, որ սա հղում է, ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլ նաև հղում է այլևս երկու երկրներում, դեյուրե, իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին»,-ասաց նա։

Նա արձանագրեց, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն չկա։ Նա նաև անդրադարձավ այն հարցին թե ինչո՞ւ չի հրապարակվում համաձայնեցված համաձայնագիրը։

«Շատ պարզ պատճառով, որովհետև այս փաստաթուղթն ունի երկու տեր։ Այդ տերերից մեկը Հայաստանի կառավարությունն է, մյուսը՝ Ադրբեջանի կառավարությունը։ Այստեղ առնվազն այս հարթությունը կա։ Եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվագներ են պետք, որ այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվագների նժարին ինչ-որ կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, որոնք ծանոթ են տեքստին։ Բայց նաև հետևյալը կարող եմ ասել՝ եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում բախվել ենք, մենք ստղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին, նրանք ծանոթանալուց հետո դուրս են գալիս, սկսում են ասուլիսներ տալ, հայտարարություններ անել՝ փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։ Այսինքն այստեղ վստահության հարց կա։ Կրկնակի, եռակի, քառակին ենք ծախսելու՝ ապացելու, որ կամ ճիշտ չեն հասկացել կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել