ԱՄՆ ազգային անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթություն է։ Վիզայի համար դիմած յուրաքանչյուր անձի վերաբերյալ իրականացվում են ստուգումներ տարբեր տվյալների շտեմարաններում, այդ թվում՝ քրեական և հակաահաբեկչական հաշվառումների շտեմարաններում։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Վիզան տրամադրվում է միայն այն դեպքում, երբ անվտանգության մասով բոլոր մտահոգությունները լիարժեք փարատվում են։ Վտանգ ներկայացնող անձանց ճանապարհորդությունը դեպի ԱՄՆ թույլ չտալն առանցքային է երկրի ներսում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար։