«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը տեսանյութ է հրապարակել, որում հանդիպում է գյումրեցիների հետ՝ ասում, որ «ամեն թաղ մտնելուց էդ թաղի պրոբլեմները նայինք գը, էդ ամեն ինչը մենք հաստատ կենենք, չլուծվող հարցեր չեն։ Աղբամանի փոխելն ի՞նչ է։
Էս քաղաքում 5-7 հազար թափառող շուն կա, էդ հարցը լուծելու համար պետք է հիմնովին ըդոր ելքը գտնել։
7-7։30-ից հետո տրանսպորտի խնդիր կա, շենքից իջնելու խնդիր ունենք, շենքում չկան հենասայլակներով քաղաքացիների լիֆտեր, շատ արագ էդ ամեն ինչը պիտի սարքվի։ «Բելառուսիայի» մեր կապերը օգտագործելով՝ սաղ հաշվարկները կա։ Էսօր մի լիֆտը բերելը, տեղադրելը մոտավորապես 30-32 հազար դոլար փող է։
Էդ ամեն ինչը երբ քաղաքապետարանը մերը կեղնի, մենք կկազմակերպենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։