Քննիչի պահանջով Ռուբեն Մխիթարյանը դադարեցրել է քարոզարշավը․ Լիլիթ Հարությունյան

Հարգելի լրատվամիջոցներ, քննիչի պահանջով Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար: Նա կներկայանա հարցաքննության այսօր` մարտի 20-ին, ժամը 17:45, Սիմոն Վրացյան 90 հասցեով: Այս մասին գրառում է կատարել Ռուբեն Մխիթարյանի նախընտրական շտաբի խոսնակ Լիլիթ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Մխիթարյանը հրապարակել էր իր և քննիչի հեռախոսազանգի տեսանյութը, որտեղ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդրով քննիչը Մխիթարյանին հրավիրում էր հարցաքննության՝ այսօր՝ ժամը 18։00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել