Աշոտ Ծորմուտյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 20-ի որոշմամբ Աշոտ Ծորմուտյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով`

1. Աշոտ Գրիգորի Ծորմուտյանին 2025 թվականի մարտի 20-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-9-Ղ3-1)։

2. Աշոտ Գրիգորի Ծորմուտյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել