«Առաջարկում ենք հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ»․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան

Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող, «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանն իր ուղերձով գյումրեցիներին է դիմել, նշել հետևյալը․

«Մենք առաջարկում են ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ։ Դրանով նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն Գյումրու, այլև Շիրակի մարզի և ամբողջ Հայաստանի զարգացման համար։

Մենք ասում ենք հերի՛ք է, հերի՛ք է խանգարել աշխատող մարդուն վաստակել եմակուտները՝ սեփական քրտինքով, այլևս ժամանակ չունենք սպասելու Գյումրու զարգացման հարցում, և մենք պետք է պահանջատեր լինենք»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել