Կառավարության մարտի 20-ի նիստին քվեարկության դրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Արթուր Նահապետյանին առաջադրելու հարցը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց մյուս մասնակիցներին, ասաց՝ նրանցից Պետրոս Մարտրիոսյանը ևս ներկա է, զբաղեցնում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը, նաև Գևորգ Քոչարյանը, որը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
«Իմ թեկնածությունը առաջադրելն ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն, վստահեցնում եմ՝ գործադրելու եմ առավելագույն ջանքերը Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար, այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մամինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն ու դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ ՀՀ քաղաքացու համար»,-ասաց Նահապետյանը։
Կառավարության քվեարկությամբ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնում Նահապետյանի թեկնածությունն գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար 5 թեկնածուներ էին պայքարում, որոնցից 3-ը հաղթահարել էին մրցութային փուլը: