ԱՄՆ դատարանը հրապարկել է Վարդաան Ղուկասյանի վերաաբերյալ որոշումը։ Այս մասին հայտնում են ԴՕԿ կուսակցությունից։
«Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը ՄԵՐԺՎԵՑ։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Որևէ բլոգեր, Telegram-յան կամ Facebook-յան էջ մեր հետ կապ չունի։ Վարդան Ղուկասյանը ունի միայն մեկ Telegram-յան ալիք և մեկ Facebook-յան էջ, սակայն դրանք ներկայումս չեն օգտագործվում։ Այժմ պաշտոնական տեղեկատվությունը տարածվում է միայն ԴՕԿ կուսակցության լրատվականի էջի միջոցով։
Եթե որոշվի որևէ հավաք կամ ավտոերթ կազմակերպել, ապա այդ մասին հայտարարություններ կարվեն բացառապես ԴՕԿ կուսակցության լրատվական էջով։ Արգելվում է Վարդան Ղուկասյանի անունն օգտագործել՝ անհատական շահերից ելնելով։ Զբաղվեք ձեր գործերով և զերծ մնացեք ապատեղեկատվությունից։
Ովքեր փորձեն խեղաթյուրել իրականությունը կամ հանդես գալ Վարդան Ղուկասյանի անունից, շատ վատ հետևանքների առաջ կկանգնեն։ Մենք տեսնում ենք բոլորին, և ամեն ինչ լավ կհիշվի»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Մաքսային և միգրացիայի վարչության տեղեկացմամբ՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակում։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ նա 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։
Միգրացիոն կարգի խախտման հարցից զատ, դատարանը պետք է քննարկի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023-ին ներկայացրած միջնորդությունը։