ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնում նշանակվելու համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը։
Նշենք, որ Ժիրայր Մխիթարյանը 2024 թվականի հունվարի 3-ից առ այսօր զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի վարչության պետի պաշտոնը։