Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը ԿԸՀ-ին է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ 2024-ի մարտի 1-ից մինչև 2025-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։
Նա հայտնել է, որ ամուսնացած է, նախագահում է Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեն։
Հայտարարագիրը ներկայացվել է մարտի 11-ին։
Քաղաքապետի թեկնածուի հայտարարագրում անշարժ և շարժական գույքեր ներկայացված չեն։
Եկամուտներ
Արտյոմ Թումանյանը Արդշինբանկից ստացել է ավանդներ՝ 157,530 դրամի, 196,913 դրամի և 6497 դրամի չափով։
Ստացել է նվիրատվություն տերմինալի միջոցով՝ 1,198,000 դրամի և 2,000,000 դրամի չափով։
AIRBNB Company-ից ստացել է 554 դոլար՝ որպես տան վարձակալության եկամուտ։
Դավիթ Թումանյանից որպես նվիրատվություն ստացել է 130,000 դրամ։
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ
Դրամական միջոցների չափը կազմել է 10,000,000 դրամ։
