Ծնվել է Է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը

Ծնվել է Է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը` Դավիթ Ալջիկյանը։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։

«Ծանոթացեք փոքրիկ Դավիթն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը

Դավիթի մայրը` 48-ամյա Լուսինեն, պատմում է, որ նորածին որդին ապրեցնելու է թե զոհված եղբորը, թե իրենց ընտանիքին: Դուրսգրումից հետո ընտանիքը փոքրիկին նախ կտանի Եռաբլուր, ապա տուն:
Դավիթը ծնվել է 2850 գրամ քաշով և 49սմ հասակով:

Հղիության ողջ ընթացքը հսկել և փոքրիկ Դավիթին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Խաչատրյանը, իսկ նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Նունե Մաշինյանը:

Հ.Գ. լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արսեն Ալջիկյանի մասին պատմող Iravaban.net-ի նյութն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել