Զգուշացում. Team-ի անունից տարածվում է ներդրումների վերաբերյալ կեղծ հայտարարություն

Team Telecom Armenia-ն զգուշացնում է՝ որոշ զեղծարարներ, օգտագործելով Team-ի տարբերանշանը, ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի լուսանկարը և նմանակելով ընկերության պաշտոնական կայքը՝ կեղծ հայտարարություն են տարածում այն մասին, թե Team Telecom Armenia-ն մեկնարկել է ներդրումների ներգրավման նախագիծ, հայտնում են ընկերությունից։

Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ առնչություն չունի նշվածի հետ, և հորդորում է զերծ մնալ զեղծարարների կայքում որևէ անձնական տվյալ լրացնելուց կամ փոխանցումներ կատարելուց:

Team Telecom Armenia-ի նորությունների մասին պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է բացառապես պաշտոնական հարթակներում՝ telecomarmenia.am կայքում, ընկերության սոցիալական հարթակներում և 100 հեռախոսահամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել