Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով։
Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
«Ավիաընկերությունը նշված ուղղությամբ չվերթեր կիրականացնի հունիսի 1-ից»,-ասված է հաղորդագրությունում։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 6 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի: